10 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Պարոն նախագահ, փրկեք. որդեկորույս մայրը Սյունիքից հասել է Երեւան

«30 տարեկան տղայիս տարան ու կորցրին: Հիմա ես ինչ անեմ: Խնդրում եմ ՀՀ նախագահին ու վարչապետին, օգնեք ու տղայիս տվեք ինձ: Հինգը տարի է սպասում եմ տղայիս: Իմ աչքի առաջ տանից տարել են ու չկա: Դատախազությունում էլ, ոստիկանությունում էլ փաստերը կան ով է կորցրել, բայց պատասխան չեն տալիս»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց  Սյունիքից 400 կմ ճանապարհ կտրած Երեւան հասած Էմմա Հարությունյանը:

Կնոջ փոխանցմամբ` տղային կորցրել են ընկերները. «Պարոն նախագահ, պարոն վարչապետ իմ տղան խաղաղության աղավնի էր: Փրկեք նրան: Արդեն քանի տարի է ուզում եմ հանդիպել ոստիկանապետին:Պարոն  Գասպարյան՝ օգնեք: Ավելի լավ էր տղաս պատերազմ գնար ու իր հայրենիքը պաշտպաներ , քան թե մարդասպանների ու խուժանների զոհը դառնար»,- արցունքն աչքերին աղերսում է կինը:

30 ամյա Արա Խաչատրյանի մայրը նշեց, որ թողել է տունը ու հիմա ապրում է ինչ-որ նկուղում, քանի որ տանը եղած իրերը որդուն են հիշեցնում:

«Պարոն նախագահ, էս երկրում արդարության օրենքը թող մի անգամ էլ ինձ համար գործի:Պարտադրեք պարոն նախագահ, որ գտնեն որդուս: Տղաս ոչ մեկի հետ խնդիր չի ունեցել»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ