21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Հարստանալը ունի սահման, որից հետո դա էշություն է

Ջորջ Քլունին ինչո՞ւ եկավ Հայաստան բանուգործ չունե՞ր:Հիմա բոլոր աստեղրն են բարեգործությամբ զբաղվում, բարեգործությամբ գումարներն ազատվում են հարկերից:Հարստանալը ունի մի սահման, որից հետո դա էշություն է: Բիլ Գեյթսը 40 միլիարդ դոլար դրեց բարեգործության մեջ եւ կոչով հանդես եկավ ուղղված հարուստներին` ինչ եք անելու այդքան փողը, դրանք անգամ ձեր երեխաների համար շատ են, «Հենարան» մամուլի ակումբում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն անդրադառնալով հետպատերազմական օրերին դրսեւորվող երբեմն ցուցադրական բարեգործությանը` նշեց, թե «Արմենչիկը եւ այս կարգի բարեգործությունը եթե ոմանք չեն հավանում, թող իրենք անեն` այլ տարբերակներով: Ադիբեկյանը պարզել է, որ այս օրերին «անհատ կա, ով կես միլիարդ դրամի օգնություն է ցուցաբերել, բայց չի ուզում, որպեսզի շոշափվի իր անունը»:

Հոգեբան Իրինա Ծատուրյանը մատնանշում է բարեգործության մի շարք արտաքին եւ ներքին մղումներ. կան մարդիկ, ովքեր տալիս են երեւալու, գլուխ գովալու` հասարակության գովասանքին արժանանալու նպատակով, ոմանք  հակադարձում են հարստանալու համար մեղադրանքներին, մյուսները պարզապես ֆիլանտրոպիստ են, տալիս են, առանց որեւէ ակնկալիքի:

Իսկ ո՞վ էր խանգարում զինվորին պարզապես չվերցնել Արմենչիկի իրեն մեկնած տոպրակը: Ո՞վ է խանգարում մեզ թույլ չտալ, որպեսզի մեզ մանիպուլյացիայի ենթարկեն իրենց նպատակների եւ ակնկալիքների համար, հարցնում է հոգեբանը մեկնաբանելով հասարակական դժգոհություն առաջացրած երգիչ Արմենչիկի պահվածքը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ