15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մրգերի գնաճ է տեղի ունեցել

Այս տարվա հունվար ամսին սպառողական շուկայում գրանցվել է բարձր գնաճ՝ 2,2 %, սակայն մյուս ամիսներին գնանկում է նկատվել։ Միեւնույն ժամանակ, ապրիլ ամսին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ 0,1 տոկոս գնաճ է նկատվել։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը:

Ուսումնասիրված 13 տեսակ ապրանքներից 8-ի դեպքում մարտ ամսին ապրիլի համեմատ գնանկում է նկատվել։

«Առավել բարձր գնաճ  նշված ժամանակահատվածում արձանագրվել է մրգերի խմբում՝ 4,7 %, գնաճ արձանագրվել է հացամթերքի գծով՝ 0,1 %, մսամթերքի գները աճել են 0,3 %,  հրուշակեղենինը՝ 0,2  %-ով։ 4.3 տոկոս գնանկում է արձանագրվել բանջարեղենում, կաթնամթերքի գները նվազել են 1 տոկոսով, ձվինը` 2.6 տոկոսով»,- ասաց Գուրգեն Մարտիրոսյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ