15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ռադիոն երբևէ դուրս չի մղվելու լրատվադաշտից

Յուրաքանչյուր ռադիոկայան ունի իր ռադիոլսողը: Կոնկրետ Հայաստանում շատ քիչ են միջինից բարձր տարիքի մարդիկ, որոնք  շատ ակտիվորեն օգտվում են բոլոր նորագույն տեխնոլոգիաներից: Ես սա ասում եմ օնլայն ռադիոկայանների մասին»,-  այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց  «Ռադիո Ազալիա» օնլայն ռադիոկայանի հիմնադիր Ազա Սարգսյանը:

Նշենք, որ «Ազալիա» օնլայն ռադիոկայանը վերջերս է հիմնադրվել, բայց ռադիոկայանի համահիմնադիր Ժիրայր Ոսկանյանը վստահեցրեց՝ իրենք  արդեն իսկ ռադիոունկնդիրների մի զանգված ունեն, որոնք հենց իրենց են լսում:

«Եթե դու ունես հստակ նշաձող, հստակ թիրախ ու նպատակներ, ապա դու ունես նաև դրա կոնկրետ լսարանը և աշխատում ես այդ լսարանին բավարարող ինֆորմացիա տալ: Ապրիլի 1-ից մայիսի 6-ը  ռադիո Ազալիային միացել է  3453 ունկնդիր, որոնցից 2971-ը՝  Հայաստանից,  մնացյալ ունկնդիրները ՌԴ-ից են, ԱՄՆ-ից, Կանադայից և  եվրոպական տարբեր երկրներից:»,-շեշտեց Ժիրայր Ոսկանյանը:

«Սպուտնիկ Արմենիա»  ռադիոյի գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանն էլ շեշտեց՝ իրենց հիմնականում լսում են 25-ից բարձր տարիքի մարդիկ:

«Ռադիոն երբևէ դուրս չի մղվելու և չի մղվի, ինչքան էլ որ զարգանան լրատվություն ապահովելու էլեկտրոնային միջոցները  և նույնիսկ հեռուստատեսությունը ռադիոն դուրս չմղեց ՝ իր կադրային հնարավորություններով: Այսինքն ռադիոյի լսարանը հստակ լսարան է, որը միշտ կլինի»,-ասաց Ալինա Օրդյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ