Թումանյանի այգում նշել են Համբարձման տոնը կամ` Վիճակը /ֆոտո/

Երիտասարդ պատմագետների ասոցիացիա ՀԿ-ն արդեն երրորդ տարին է ինչ իրականացնում է Ինքնության պահպանումը ազգագրական տոների միջոցով ծրագիրը:
Ինչպես Henaran.am-ին հետ զրույցում նշեց ՀԿ նախագահ Լիլիթ Մկրտչյանը իրենք Թումանյանի անվան այգում այս անգամ նշել են Համբարձման տոնը կամ Վիճակը:
Ծրագիրը նպատակ ունի հայոց ավանդական տոների միջոցով երիտասարդ սերնդին փոխանցել մշակութային ժառանության բազմաշերտ արժեքները` նպաստելով երիտասարդության հայեցի դաստիարակությանն ու իրական արժեհամակարգերի ձևավորմանը:
« Փորձ է արվում այսօրվա պայմաններին համահունչ վերաիմաստավորել ու կազմակերպել բնության զարթոնքին և կյանքի հարատևությանը նվիրված այս ժողովրդական տոնը, որը, չհեռանալով բուն իմաստից՝ հետագայում վերակերպվեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ համբարձմանը նվիրված տոնի»,- ասաց Լ. Մկրտչյանը: