«Հրազդան-Ցեմենտ»-ին արտոնություն տալու նախագիծը նորից կբերվի ԱԺ
Կառավարությանն այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Հրազդան-Ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը ԱԺ-ի վերջին նիստում երրորդ ընթերցմամբ չէր ընդունվել:
Նախատեսվում է «Հրազդան-ցեմենտ» ընկերությաննազատել 2016 թվականի փետրվարի 1-իդրությամբհաշվարկված, բայց չվճարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից` 504923.4 հազար դրամընդհանուր գումարի չափով (այդ թվում` 303800.6 հազար դրամ` ավելացված արժեքի հարկիգծով, 35645.8 հազար դրամ`եկամտահարկիգծով, 41427.5 հազար դրամ`եկամտային հարկիգծով, 36071.6 հազար դրամ` շահութահարկի գծով, 87977.9 հազար դրամ` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով):