12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Ադրբեջանի դեմ պետք է հետախուզական աշխատանք իրականացվի

ԱՄՆ–ի Արևելյան և Արևմտյան շրջանների ՀՅԴ կենտրոնական կոմիտեների ներկայացուցիչներ Հայկ Օշականն ու Տարոն Տեր–Խաչատրյանը, Հայ Դատի կենտրոնական հանձնախմբի ղեկավար Րաֆֆի Համբարյանն ու պետական հարաբերական մարզի պատասխանատու Քեյթ Նահապետյանը հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին, գրում է hairenikweekly.com-ը։

Հաշվի առնելով վերջին շաբաթների ծանր իրադրությունը՝ պատվիրակությունը փոխանցել է համանախագահ Ուորլիքին, որ Ադրբեջանի դեմ պետք է հետախուզական աշխատանք իրականացվի` հիմնվելով ամերիկյան ռազմական օժանդակություններին առնչվող Լիհիի օրենքի վրա, քանի որ Ադրբեջանի բանակը խախտում է միջազգային օրենքները։ Ավելին` Ադրբեջանի պաշտպանության նախարարը սպառնացել է ռմբակոծել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հանդիպման ավարտին պատվիրակության ներկայացուցիչները համանախագահ Ուորլիքին վստահեցրել են, որ հայերը միասնաբար կպայքարեն Արցախի համար։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ