«Քրֆել ու հեռու խաղալ խնդիրներից»
Տարբեր կողմերիս հասնող հարվածներին լուռ դիմանալը հեշտ չէ, բայց դրան սովորել կարելի է: Դե հասկանում եմ, որ միշտ կարելի է լինել ականջահաճո խոսք ասող, կամ ձևավորել իմիջ՝ դե որ քրֆող է, կարելի ապրել հաշվարկով ու հեռու խաղալ խնդիրներից: Բայց արդյո՞ք դա ազնիվ է, քան խնդիրներ բարձրացնել, որոնք անսովոր են, տարբեր են, այլ են, բայց իրական են:
Ես մի բանում համոզված եմ՝ մեր բոլոր անմահացած հերոսները չեն վախեցել նայել մահվան աչքերին և մահը իրենց մեջ վախ չի տեսել: Իրենք ամեն ինչ գիտակցելով են արել, կյանքի գնով պաշտպանել հայրենիքը, որ նոր կյանք ծնվի, մեծանա, պաշտպանի, արարի: Դա արվել է նոր կյանքի համար: Դա է անմահությունը: Իրենց պապերը և հայրերը իրենց համար էին այդ սխրանքն արել, իսկ իրե՞նք ում համար: Իրենց, պապերի՞: Ո՛չ, նոր կյանքի համար:
Հավատում եմ, որ անելիք ունենք, ու կփորձեմ շարունակել կանգուն մնալ հարվածներին դիմակայելիս: Դուխով: Գրում է ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը: Հիշեցնենք, Թեւան Պողոսյանը հանդես է եկել ուշագրավ օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է զորակոչվողների սերմնաբջիջների բանկ պահել`նրանց ժառանգների շարունակականությունն ապահովելու նպատակով, ինչի համար պատգամավորը անխնա քննադատության ենթարկվեց սոցցանցերում: