25 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱԳՆ-ում տեղի ունեցած ընդունելությամբ մեկնարկեց Հայաստանում Ֆրանկոֆոնիայի ամիսը

Մարտի 19-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի օրվան նվիրված ավանդական ընդունելությունը, որին ներկա էին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, ՀՀ-ում հավատարմագրված՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դեսպաններ, Հայաստանում գործող ֆրանսիական հաստատությունների ղեկավարներ, գիտակրթական ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Ընդունելությանը հանդես գալով ողջույնի խոսքով` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց. “Մենք այսօր տոնում ենք նաեւ Հայաստանի անդամակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը, որը ֆրանկոֆոն ընտանիքում մեր երկրի համար փոխշփումների նոր հարթակ է հանդիսանում աշխարհի հինգ մայրցամաքներում գտնվող ֆրանկոֆոն երկրների հետ քաղաքական, տնտեսական, առեւտրային եւ մշակութային համագործակցության խորացման համար։

2013թ.-ի Ֆրանկոֆոնիայի մեկամսյակի մեկնարկը Հայաստանում, ինչպես ամեն տարի, առիթ է ընձեռում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 77 անդամ եւ դիտորդ երկրների հետ միասին տոնել մարտի 20-ին նշվող Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը եւ բազում միջոցառումներ կազմակերպել Հայաստանի ամբողջ տարածքում”:

Մարտի 19-ի Ա.Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում հանրաճանաչ երգչուհի Էլեն Սեգարայի գալահամերգով մեկնարկ կտրվի Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակներում Երեւանում եւ Հայաստանի մարզերում կազմակերպվելիք ավելի քան 350 մշակութային, գեղարվեստական, կրթական եւ բուհական միջոցառումներին:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ