04 Հունվարի, Saturday, 2025
KFC

Թող լրագրողները կատարյալ լինեն իրենց աշխատանքում. Հովիկ Աբրահամյան

Շնորհավորում եմ ԶԼՄ-ների բոլոր ներկայացուցիչներին նրանց մասնագիտական տոնի՝ Հայ մամուլի օրվա առթիվ:

218 տարի առաջ Հնդկաստանի Մադրաս քաղաքում հայկական առաջին պարբերականի՝ “Ազդարար”-ի լույս ընծայմամբ սկիզբ առավ հայ տպագիր մամուլի պատմությունը, որը շարունակվում է առ այսօր՝ որպես ժամանակների եւ իրադարձությունների մնայուն տարեգրություն:

Մեր լրագրողների պրոֆեսիոնալ գործունեության եւ նրանց անկաշկանդ աշխատանքի համար սահմանադրորեն ստեղծված հնարավորությունների շնորհիվ այսօր հայկական մամուլը վստահորեն է իրականացնում իր առաքելությունը՝ դառնալով հասարակական տրամադրությունների արտահայտման ազատ ամբիոն եւ տեղեկատվության լիարժեք աղբյուր:

Համոզված եմ, որ մեր պետության զարգացմանը եւ քաղաքացիական հասարակության կայացմանը համընթաց, որոնք անհնար են առանց ԶԼՄ-ների գործուն մասնակցության, տեղեկատվական դաշտն ավելի ընդգրկուն կդառնա, իսկ լրագրողներն ավելի կատարյալ կլինեն իրենց մասնագիտական աշխատանքում:

Եւս մեկ անգամ շնորհավորելով բոլոր լրատվամիջոցների աշխատակիցներին՝ մաղթում եմ հաջողություն, հաստատակամություն, բարեկեցություն եւ լավատեսություն:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ