Սերժ Սարգսյանը աջակցում է երիտասարդ գիտնականներին
ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմինն ամփոփել է ծրագրի շրջանակում հայտարարված երիտասարդ գիտնականների գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի սեպտեմբեր ամսվա արդյունքները:
Արտասահմանում միջազգային գիտաժողովների մասնակցելու նպատակով աջակցություն են ստացել չորս երիտասարդ գիտնականներ։
Ֆինանսավորումը կատարում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
Սեպտեմբեր ամսվա մրցույթի տվյալներով՝ Արտեմ Գրիգորյանը Յալթայում հոկտեմբերի 3-5-ը մասնակցել է Ուկրաինայի պաթոֆիզիոլոգների 6-րդ կոնգրեսին, Էվիյա Հովհաննիսյանը հոկտեմբերի 11-14-ը՝ Բուլղարիայի Բլագոնգրադ քաղաքում տեղի ունեցած Հնագույն մշակույթի առաջին միջազգային սիմպոզիումին, Անի Ասատրյանն այս օրերին՝ հոկտեմբերի 15-19-ը, մասնակցում է Իտալիայի Վիետրի սուլ Մարե քաղաքում անցկացվող Եվրոպական ռադիացիոն ուսումնասիրության 39-րդ գիտաժողովին, իսկ Խաչիկ Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում նոյեմբերի 7-9-ը կմասնակցի Հայ լեզվաբանության 9-րդ միջազգային գիտաժողովին։
Henaran.am-ին տեղեկացնում են ՀԵՄ-ից: