02 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը ներկայացրել է Եվրոպական թանգարանային ֆորումի մրցանակաբաշխությանը

Հայաստանը Եվրոպական թանգարանային ֆորումի (European museum forum) տարեկան մրցանակաբաշխությանը ներկայացրել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտը:

«Եվրոպական թանգարանային ֆորումի նպատակն է խրախուսել թանգարանային նորարարությունները: Այն ունի մրցանակաբաշխություն, որին մենք առաջին անգամ ներկայացրինք Կոմիտասի թանգարան-ինստիտուտը: Մենք ցույց տվեցինք, որ Հայաստանում ևս նոր թանգարաններ են բացվում և թանգարանային գործը զարգանում է»,- ասել է Եվրոպական թանգարանային ֆորումի ազգային թղթակից Մարինե Մկրտչյանը:

Եվրոպական թանգարանային ֆորումի տարեկան 39-րդ մրցանակաբաշխությունը (The European Museum of the Year Award) տեղի է ունեցել ապրիլի 6-10-ն Իսպանիայում:

«Մենք շնորհանդեսի միջոցով ներկայացրել ենք մեր թանգարանը: Մրցանակաբաշխությանը մասնակցել է 49 թանգարան: Մրցանակի է արժանացել Լեհաստանի հրեաների «Պոլին» պատմության թանգարանը (POLIN Museum of the History of Polish Jews) »,-հավելեց Մարինե Մկրտչյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ