15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ազնիվ են, չեն մասնակցի գողական սխոդկային

Այսօր լրագրողների  հարց-պատասխանի ընթացքում  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անդրադարձավ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի՝ «ջենթլմենական համաձայնագիր»  կնքելու առաջարկին: Հիշեցնենք՝ այդ առաջարկով Վարդանյանը հորդորեց մյուսներին գալ համաձայնության, որ ոչ մի քաղաքական ուժ ընտրակաշառք չի բաժանի:

«Տեսականորեն վատ չեմ վերաբերվում դրան, ուղղակի համաձայնագրի կողմերը պետք է ջենթլմեն լինեն»:

Զուրաբյանը  իր տեսակետն ունի այդ  առաջարկության վերաբերյալ. «Նույն բանն է, ոնց որ ազնիվ մարդուն հրավիրեն գողերի սխոդկա ու ասեն՝ եկեք համաձայնվենք, որ այլեւս գողություններով կամ սպանություններով չենք զբաղվելու: Ի՞նչ պիտի անի ազնիվ մարդը դրանից հետո, պետք է ասի՝ լավ, ես պատրաստ եմ գալ ու ստորագրե՞լ՝ ընդունելով, որ ինքը, իբր,  անցյալում նման բան արել է: Ազնիվ մարդը կարո՞ղ է գողերի սխոդկայում ստորագրել չգողանալու պայմանագիր»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ