04 Հունվարի, Saturday, 2025
KFC

Հայ մամուլի ապագան՝ էլեկտրոնային ԶԼՄ-ներն են

Տպագիր մամուլ, հեռարձակող լրատվամիջոցներ եւ ժամանակակից այլընտրանքային էլեկտրոնային մամուլ: Այսպես Հայաստանի լրատվկան դաշտը բաժանեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Նա տպագիր թերթերի զարգացման հեռանկար, հատկապես Հայաստանում  չի տեսնում: Հեռարձակվող լրատվամիջոցներում չկա բազմազանություն, բազմակարծություն եւ այն իր տեղն է զիջում այլընտրանքային լրատվամիջոցներին:

Սակայն, ամեն դեպքում  ԶԼՄ-ները, որպես չորրորդ իշխանություն, ազդում են  գործունեությունը հասարակական կարծիքի ձեւավորման վրա:

“Ժամանակ” օրաթերթի խմբագիր Արման Բաբաջանյանն էլ մասնավորապես ասաց, որ լրատվական դաշտը Հայաստանում հարթ չի զարգացել: Փակվեց “Ա1+”-ը, ծեծի ենթարկվեցին եւ բանտարկվեցին մի խումբ լրագրողներ,  խմբագիրներ: “Սակայն Սերժ Սարգսյանի պաշտոնավարման գոնե վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք ստացել ենք գործունեության ազատություն”,-ասաց Բաբաջանյանը: Վերջինիս կարծիքով, նախագահակն ընտրություններից հետո, վերջակետ կդրվի մի քանի հրատարակվող թերթերի գործունեությանը: Այդ թերթերը  կենսունակ չեն եւ նրանց գործունեությունը չի ազդում հասարակական կյանքի վրա:

Արման Բաբաջանյանի համոզմամբ,  Հայաստանի  էլեկտրոնային դաշտը ամենակենսունակն ու գործունն է տարածաշրջանում գործող էլեկտրոնային այլ կայքերի համեմատությամբ, մարդիկ այսօր սկսել են վստահել էլեկտրոնային կայքերին:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ