15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ում հաշվին են գոյատեւում

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարծում է՝ նորմալ երևույթ չէ որ բիզնես շրջանակները կապում են կուսակցությունների հետ: «Որովհետեւ, եթե հիմա հարցնեմ, մի քանի անուն կտաք ու կլռվեք, իսկ բիզնես շրջանակները շատ ու շատ մեծ են, եւ չեմ կարծում, որ դա միայն իշխող կուսակցության կողքին են»,- ասաց Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

Գալուստ Սահակյանը շեշտեց՝ եթե ինքը մի օր կուսակցություն ստեղծելու լիներ, ոչ մի դեպքում չէր դիմի գործարարներին՝ ակնկալելով դրամական աջակցություն:

«Այսինքն՝ պիտի նախեւառաջ հնարավորություններ ունենաս, հետո նոր ստեղծես: Եթե պիտի ուրիշի ունեցվածքով մի բանը ստեղծես, կարծում եմ դա հում պրոցես է»,- ասաց ԱԺ նախագահը:

Անդրադառնալով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, որ նորաստեղծ կուսակցությանն աջակցելու համար դիմելու է նաեւ բիզնեսմեններին` Գալուստ Սահակյանն ընդգծեց՝ ՀՀԿ-ն գոյատեւում է հիմնականում 150 հազար կուսակցականի անդամավճարների հաշվին: «1 դրամից մինչեւ ով ինչքան կկարողանա տալիս են»,- ԱԺ նախագահը՝ նշեց, թե ինքը վճարում է 40 հազար դրամ, իսկ թե ով է ամենաշատը վճարում, ԱԺ նախագահը չգիտի:

Անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած աղմկահարույց պաշտոնանկություններին՝ Գալուստ Սահակյանն ասաց՝ պաշտոնն այդպիսի բան է, որ մի օր ունենում ես, հաջորդ օրը կարող ես չունենալ: Սահակյանն ընդգծեց՝ այդ պաշտոնանկությունների մասին հստակ բաներ ասել չի կարող. համապատասխան մասնագետները նոր կադրեր կընտրեն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ