15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

‹‹Եթե թաքուն ղեկավարության ականջին այս մասին ասել է, դա չգիտեմ››. Շարմազանովը` Օսկանյանին

ԱԺ նիստն այսօր բուռն է ընթանում: ԸՕ նախագծի քննարկմանը նախկին ԱԳ նախարար պատգամավոր Վարդան Օսկանյանն իր ելույթում մի քանի անգամ շեշտեց` վերջին քսան տարիների ընթացքում մեր երկրում ընտրությունները կեղծվել են, իսկ այս ԸՕ-ով հնարավորություն կընձեռնվի ընտրակաշառք բաժանել համատարած, ոչ թե մի հոգու կողմից: 
Անդրրադառնալով այս դիտարկմանը՝ իշխող ՀՀԿ-ի խոսնակն արձագանքեց. 
‹‹Ես չեմ հիշում, որ երբ իմ հարգարժան գործընկերը բարձր պաշտոններ է զբաղեցրել, նման հայտարարություն է արել: Եթե թաքուն ղեկավարության ականջին այս մասին ասել է, դա չգիտեմ, բայց որ հրապարակավ այդպիսի բան ասեր, չեմ հիշում նման բան: Եթե Դուք պնդում եք, որ մեր երկրում քսան տարի ընտրությունները կեղծվել են, ապա 1998 և 2003 թվականի նախագահական ընտրություններից հետո Դուք ՀՀ նախագահի կողմից նշանակվել ենք արտաքին գործերի նախարար: Ձեր ասածից էլ կարելի է ենթադրել՝ Ձեր նշանակումը, Ձեր պաշտոնը եղել է ոչ լեգալ, ոչ լեգիտիմ››, – ասաց Շարմազանովը:
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ