25 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Մարդկության 15-ից 20 տոկոսը քաղցած է

1981-ից հոկտեմբերի 16-ն աշխարհում նշվում է որպես սննդի համաշխարհային օր: Այդ առիթով` այսօր` հոկտեմբերի 16-ին, “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպեցին Սպառողների ազգային ասոցացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը եւ ասոցացիայի մարքեթինգի եւ մոնիթորինգի բաժնի պետ Ֆրունզե Հայթյանը:

Մելիտա Հակոբյանը նշեց, որ տոնը կոչված է նպաստել նրան, որ երկրները կարողանան իրենց ապահովել այս կամ այն սննդամթերքով, որպեսզի ազգաբնակչությունը սոված չմնա: “Մենք գիտենք, որ երկրագնդի բնակչության 15-20, իսկ որոշ տեղերում նույնիսկ 30 տոկոսը քաղցած կամ կիսաքաղց վիճակում է”,-նշեց նա` միաժամանակ հույս հայտնելով, որ Հայաստանին դա չի սպառնա:

Բանախոսների կարծիքով` մեր երկիրը որոշ ապրանքների բանգավառում ինքնաբավ երկիր է: Այդ ապրանքների թվին են պատկանում կաթնամթերքը, մսամթերքը, հացաբուլկեղենը, հյութերը, սակայն ընդհանուր առմամբ` շուրջ 85  տոկոսով, մենք ներկրող երկիր ենք: Մելիտա Հակոբյանը նշեց, որ մեր արտադրողները բավականին որակյալ արտադրանք են տալիս եւ հաճախ արժանանում են մրցանակների արտերկրում, ինչը խոսում է որակի չափանիշի մասին: Նա նաեւ  կարծիք հայտնեց, որ պետք է հարստացվի Հայաստանի պահուստային ֆոնդը` խուսափելու համար սննդամթերքի դեֆիցիտից:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ