15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Անհրաժեշտ է ճանաչել Արցախի անկախությունը

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԼՂՀ-ի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելն այսօր Երեւանում հանդիպել է լրագրողներին, որի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է ճանաչել Արցախի անկախությունը:

Էնգելը լրագրողներին տեղեկացրել է, որ ապրիլյան չորսօրյա պատերազմից հետո ինքն առաջին անգամ եղել է Ստեփանակերտում:

«Կարծում եմ, որ պետք է տեղում ծանոթանայի իրավիճակին։ Եվ այն տպավորությունները, որ ստացա Արցախում, հաստատեցին իմ մտահոգությունները: Ադրբեջանի կողմից  սանձազերծած պատերազմական գործողություններն ատելության արդյունք են, որը տարիներ շարունակ ձևավորվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից:  Իսկ Թուրքիահի ազդեցությունն ավելի է բարդացնում իրավիճակը»,- ասել է նա։

Էնգելը նշել է, որ միջազգային հանրությունը պարտավոր է պաշտպանել Արցախի ժողովրդին:

«Արդբեջանը նպատակ ունի ոչնչացնել ԼՂՀ-ն, ոչ ոք որևէ կասկած չպետք է ունենա Ադրբեջանի ագրեսիայի հարցում: Դրա վառ ապացույցներ էին ծեր մարդկանց սպանությունը, նրանց ականջները կտրելը, զինվորներին գլխատելը եւ այլն։ Արցախի ժողովուրդը վտանգի մեջ է, և այն կարող է կանխվել միայն Արցախի ճանաչմամբ»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ