Սերժ Սարգսյանը պապիկ է դարձել
ՀՀ նախագահի ընտանիքը համալրվել է եւս մի անդամով՝ ծնվել է Սերժ Սարգսյանի 5-րդ թոռնիկը: Նախագահի կրտսեր դուստրը՝ Սաթենիկ Սարգսյանը երրորդ անգամ է մայրացել: Փոքրիկը Սաթենիկ Սարգսյանի եւ Հայկ Խաչատրյանի երրորդ զավակն է: Թող օրհնյալ լինի փոքրիկի ծնունդը՝ ինչպես ամեն մի հոգու, որ Աստծո կողմից երկիր է առաքվում, առավելեւս ամեն հայ փոքրիկի, որ ծով եւ անսահման սեր, հույս ու հավատ է բերում իր ընտանիքին եւ հայրենիքին:
Մի առիթով Սերժ Սարգսյանն ասել է.
‹‹Իմ կրտսեր թոռնիկն էլ մեր անվանակիցն է: Նա դեռ շատ փոքր է ու դեռ չգիտի, թե ինչ հպարտ ազգի զավակ է ծնվել, դեռ չգիտի, որ փոքր, շատ խնդիրներով լի, բայց հաղթանակած ու առաջ նայող երկրի քաղաքացի է ծնվել: Նա դեռ շատ բան չգիտի: Սե՛րժ, ես ու դու, մենք բոլորս ենք նրան ու նրա սերնդակիցներին հաշիվ տալու՝ ինչ ենք արել, որ Սուրբ սարի ներքո նոր Հայրենիք փոխանցենք իրենց: Պատկերացնո՞ւմ ես այն հարցական արտահայտությամբ աչքերը, որոնց հաշվետվություն պիտի տանք: Այդ աչքերը դեռ փոքր են ու խաղացկոտ, բայց վաղը լուրջ ու քննող են լինելու … ››:
Henaran. am -ը շնորհավորում է փոքրիկի լույս աշխարհ գալը, հայոց երկնակամարի տակ ծնված բոլոր փոքրիկներին մաղթում խաղաղ երկինք և ապահով Հայաստան :