15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Մենք հայերի բնաջնջման, ցեղասպանության փորձի ականատես եղանք».Արծրուն Հովհաննիսյան

«Բանակն իր խնդիրը փայլուն կատարեց»,-այսօր՝ ապրիլի 25-ին  Երևանի պետական համալսարանում «Հայաստանի և Ադրբեջանի ռազմամթերքի համեմատականը» խորագրով դասախոսության ժամանակ  նշեցլ է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը փաստել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի վերլուծությունների մասին դեռ  գիտական առումով վերլուծելու ժամանակ կա:

«Այն իր բնույթով կայծակնային պատերազմ էր` հստակ և մեծ խնդիրներով: Այս պահին շատ բաներ են ճշտված, հակառակորդը մեծ խնդիրներ էր իր առջև դրել` մասնավորապես կատարել շեղող հարվածներ, որոնց պետք է հետևեր հիմնական հարվածը կենտրոնից: Մեր զորքերի պայքարն անզիջում էր. նրանք թույլ չտվեցին լուրջ առաջխաղացում, դա խառնեց հակառակորդի խաղաքարտերը, կենտրոնի պլանները բացահայտվեցին և անգամ տեղի չունեցան»,- նկատել է  Արծրուն Հովհաննիսյանը:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի խոսքով` պատերազմը պետք է դետալային ուսումնասիրության ենթարկվի:

«Այս պատերազմը հետպատերազմյա և մինչպատերազմյա զարգացումների համար մեծ գիծ քաշեց: Այն, ինչ տեղի ունեցավ պատերազմից առաջ և հետո, ուսումնասիրության կարիք ունի: Մենք պատմական կարևորագույն իրադարձությունների, հայերի բնաջնջման, ցեղասպանության փորձի ականատես եղանք»:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով` ամեն մի զինվոր դիրքում մինչև վերջին շունչը կռվել է, չի նահանջել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ