15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱԿ-ի միակը

Լևոն Տեր-Պետրոսյանի լռությունը չի վկայում, որ նա չի լինելու ՀԱԿ-ի թեկնածուն՝ նախագահական ընտրություններում:

Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը: Նախորդ նախագահական ընտրություններում առաջին նախագահի ավելի ակտիվությունը, վառ գործողությունները կապված էին նրա հետ, որ դեռ չկար կայացած քաղաքական ուժ, որը իրեն կսատարեր, իսկ հիմա այդ ուժը կա: Բացի այդ, Զուրաբյանի խոսքով, հիմա հաշվարկներ են արվում: ՛՛Հաշվարկները այլ դաշտում են, հնարավոր դաշնակցական հարաբերությունների կառուցման ոլորտում են: Պիտի հասկանանք նաև, թե հետընտրական զարգացումներում ինչ խնդիրներ ենք ունենալու՛՛, -ասաց Զուրաբյանը:

՛՛Պահեստային տարբերակներ չենք մշակում, կենտրոնացած ենք Տեր-Պետրոսյանի առաջադրման վրա, իսկ եթե իրատեսական չհամարեինք նրա առաջադրումը, այդ մասին չէինք խոսի՛՛,-նկատեց պատգամավորը:
ՀԱԿ-ի հանրահավաքի հետաձգումը ևս կապված է նախագահական ընտրությունների վերաբերյալ վերջնական դիրոքորոշում չունենալու հետ: Ինչպես նշեց ՀԱԿ համակարգողը, ժողովուրդը և Հայաստանը ՛՛Կոնգրեսից՛՛ պատասխան է սպասում հարցի, թե որն է լինելու նրանց մարտավարությունը առաջիկա նախագահական ընտրությունների նախաշեմին:

՛՛Ինչքանով ճիշտ կլիներ մարդկանց հավաքել հանրահավաքի ու այդ մասին չխոսել: Ուստի բնական է, որ այս պահին հանրահավաք չենք պլանավորում, երբ ստանանք լիակատար պատասխաան, այն ժամանակ էլ ժողովրդին կպատասխանենք՛՛,-եզրափակեց Զուրաբյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ