18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կառավարությունն ուսանողներին մատչելի վարկեր կտրամադրի

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստին հավանություն տվեց կրթության զարգացման 2011-2015 թթ. պետական ծրագրով նախատեսված ենթածրագրերին, որոնցից մեկի նպատակն է թեթևացնել ՀՀ պետական կամ պետական հավատարմագրություն ունեցող բուհերում վճարովի կարգով ուսումնառող ուսանողների ուսման վարձի բեռը։

Կառավարությունը, բացի ‘’Բնակարան երիտասարդներին’’ վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպության միջոցով տրամադրված վարկերի գումարը վերաֆինանսավորելուց, պետք է հատկացնի նաև վարկի տոկոսագումարի սուբսիդավորման միջոցները (բոլոր շահառուների համար` 2 տոկոս, նախորդ մեկ տարվա ընթացքում գերազանց առաջադիմություն ցուցաբերող ուսանողների համար` 3 տոկոս)։

 Հաշվարկների համաձայն 2013 թ. ընթացքում 10 տարի մարման ժամկետով առաջին 4 տարվա համար կտրամադրվի մոտավորապես 4 մլրդ դրամի վարկ, սուբսիդիայի տրամադրման համար միայն այս տարի անհրաժեշտ կլինի 21 մլն 500 հազար դրամ, որը և հատկացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորեց  այս որոշումը և ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարել լրատվամիջոցների աջակցությամբ հանրությանը հասցնել դրա մանրամասներն այն հաշվով, որպեսզի ուսանողները, նրանց ծնողները քաջատեղյակ լինեն իրենց համար պետության ստեղծած հնարավորություններին, իմանան, թե ում պետք է դիմեն և ինչ փաստաթղթեր ներկայացնեն։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ