18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հարկային դաշտդ մաքուր ու արդար չի … վարչապետն ու արտագաղթը

Արտագաղթը ՀՀ առջև ծառացած ամենամեծ խնդիրներից մեկն է և պատահական չէ, որ նախագահական այս ընտրություններում բոլոր թեկնածուներն ուշադրություն էին դարձնում ու թեժ էին պահում արտագաղթի խնդիրը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց էթնոսոցիոլոգ Միհրան Գալստյանը:      

Վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթել է մոտ 130 հազար մարդ (2010թ.՝ 46 հազար, 2011 թ.՝ 43 հազար, 2012 թ.՝ 42 հազար), իսկ 2001-2009 թթ.` արտագաղթողների թիվը կազմել է 57 հազար մարդ: 

Գալստյանը նկատեց, որ արտագաղթը նոր չէ մեր հասարակության համար: Արտագաղթի նման աճ է եղել նաև 19-րդ դարի վերջում: Սոցիոլոգի խոսքով՝ արտագաղթն ունի նաև դրական կողմ. ավելանում են դրսից բերվող տրանսֆերտները: Օրինակ՝ 2012-ին Հայաստան է ուղարկվել մեկ միլիարդ հինգ հարյուր հազար դոլար գումար:

Հոգեբան Սամվել Խուդոյանը նկատում է, որ արտագաղթը չի կարող որևէ դրական կողմ ունենալ, քանի որ երեւույթն այնքան բացասական հետևանքներ է բերում, որ դրականն աննկատ է դառնում:

Արտագաղթի պատճառների մասին. ՛՛Ազգային բնավորություն է, որ ձևավորվել է հազարամյակների ընթացքում: ՛՛Որտեղ հաց, այնտեղ կաց՛՛ աբսուրդ պահն է մեզ մոտ: Մեկ այլ կարևոր հանգամանք է հայրենասիրության պակասը: Այստեղ համարվում է՝ լավ տղա է, որ գնացել է Ռուսաստան կամ Ամերիկա, բայց ոչ, մենք պետք է նրանց դավաճան անվանենք, պետք է քննադատենք, մեր պրոֆեսորը գնում է այնտեղ ու աման է լվանում: Սա արդեն անօրինականության ու անարդարության հետևանք է՛՛,-նշեց հոգեբանը:

Համաձայն է Խուդոյանը վարչապետի այն հայտարարության հետ, որ մարդիկ արտագաղթում են, քանի որ շատ հայեր կարծում են, որ ավելի լավ է ինչ-որ չափով կենսաթոշակ կամ նպաստ ստանալ, քան նույնչափ աշխատավարձով աշխատել.

՛՛Ես չեմ կիսում այդ տեսակետը: Միայն անարդարության ու անօրինականության համակարգն է աշխատում: Կաշառք, որ չես տալիս, չես ընդունվում, ներդրողը չի գալիս այստեղ ներդնում, այս ամենի հետ է կապված: Հարկային դաշտդ մաքուր ու արդար չի՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ