ԼՂՀ ներկայացուցիչը ելույթ է ունեցել ԱՄՆ Ջորջթաուն համալսարանի իրավագիտության դպրոցում
Ապրիլի 20-ին ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ ՌոբերտԱվետիսյանը ելույթ է ունեցել Ջորջթաուն համալսարանի իրավագիտության դպրոցում:
Ռոբերտ Ավետիսյանն անդրադարձել է ԼՂՀ պետականաշինության գործընթացի ու նրապատմությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության անցած ու ներկա փուլերին, ԼՂՀ դեմԱդրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիայի հետ կապված հարցերին:
Միջոցառմանը, որը կազմակերպվել էր դպրոցի հայկական ուսանողական միությաննախաձեռնությամբ և նվիրված էր Լեռնային Ղարաբաղին, ելույթով հանդես է եկել նաև Եվրասիականվերլուծությունների և հետազոտությունների ինստիտուտի գործադիր տնօրեն Արմեն Սահակյանը:
Արմեն Սահակյանն անդրադարձել է քառօրյա պատերազմին, այս հարցում Թուրքիայի ունեցած բացասական դերակատարությանը, իսլամական ծայրահեղականության և ահաբեկչական խմբերի հետԱդրբեջանի ունեցած ուղղակի կապերին և տարածաշրջանային այլ հարցերին:
Բանախոսները պատասխանել են ներկաների հարցերին ադրբեջանա-ղարաբաղյանհակամարտության, քառօրյա պատերազմի ընթացքում խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի գործածռազմական հանցագործությունների, Արցախում ընթացող զարգացումների, ԼՂՀ միջազգային ճանաչմանգործընթացի վերաբերյալ:
Միջոցառմանը մասնակցել են դպրոցի հայկական ուսանողական միության ներկայացուցիչներ,օտարերկրյա ուսանողներ, լրագրողներ, փորձագետներ, ամերիկահայ համայնքի անդամներ: