15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանի մեսիջը Րաֆֆուն. 168 ժամ

 Փետրվարի 18-ից հետո ծավալված հետընտրական գործընթացների շարքում ամենակարեւորներից մեկը, թերեւս, երեկ տեղի ունեցած իրադարձությունն էր: Խոսքը Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանին այցի մասին է: Պաշտոնապես, իհարկե, դա ներկայացվեց՝ որպես քաղաքավարական այց, որպես ոստիկանապետի՝ մարդասիրության դրսեւորում:

Հասկանալի է,  սակայն, որ Վլադիմիր Գասպարյանի այցելությունն առաջին հերթին ու բացառապես քաղաքական էր: Խնդիրը Վլադիմիր Գասպարյանի անձը չէ, ոչ էլ այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նրան զանգահարելու ու անպատասխան չմնալու փորձ ունի: Խնդիրը Հայաստանի իշխանության կառուցվածքում Վլադիմիր Գասպարյանի ունեցած ֆորմալ եւ ոչ ֆորմալ դերակատարությունն է, որն ընթացիկ փուլում, ամենայն հավանականությամբ, ավելի բարձրացել է:

Նախ՝ պաշտոնապես՝ որպես ոստիկանապետ, Վլադիմիր Գասպարյանը զբաղված էր ընտրական գործընթացի համակարգմամբ: Բացի այդ, Վլադիմիր Գասպարյանը համարվում է նախագահ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներից մեկը, ով, ըստ իշխանական կուլիսներում տարածված համոզմունքի, մասնակցում է նաեւ կարեւորագույն որոշումների ընդունմանը:

Այսինքն՝ մեծ հավանականությամբ, Սերժ Սարգսյանը Վլադիմիր Գասպարյանի միջոցով Րաֆֆի Հովհաննիսյանին ինչ-որ մեսիջ է ուղարկել: Իրավիճակի նրբությունն այն է, որ այդ մեսիջը կարող է լինել ինչպես՝ առաջարկի, այնպես էլ՝ առաջարկ-սպառնալիքի տեսքով: Ու նաեւ այդ առումով Վլադիմիր Գասպարյանի անձի ընտրությունը պատահական չէ:

Ավելի պարզ ասած, բացառված չէ՝ ոստիկանապետը Րաֆֆի Հովհաննիսյանին փոխանցել է, որ նախագահն այս-այս առաջարկներն է ներկայացնում, որոնց ընդունումը “կառուցողական” շարունակություն կունենա, մերժումը՝ ուժային: Պետք չէ բացառել նաեւ, որ Վլադիմիր Գասպարյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կարող է քննարկած լինել Սերժ Սարգսյանի՝ Ազատության հրապարակ հնարավոր այցի պայմանները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ