06 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչո՞ւ է Ազնավուրը ժամանել Երևան

Այսօր՝ ապրիլի 21-ին, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը ժամանել է Երեւան։ Օդանավակայանում 91-ամյա երգչին դիմավորել են «Ավրորա» մրցանակաբաշխության կազմակերպիչները։ Ազնավուրը Հայաստան է եկել՝ ներկա լինելու Հայոց ցեղասպանության 101-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին, այդ թվում՝ «Ավրորա» մրցանակաբաշխությանը։

Հանրահայտ շանսոնյեի հետ Հայաստան է ժամանել նաեւ ֆրանսահայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ եւ պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը։

Նշենք, որ «Ավրորա» մրցանակի նպատակն է մարդկանց ուշադրությունը սեւեռել աշխարհում կատարվող հրեշավոր արարքների վրա եւ պարգեւատրել նրանց, ովքեր որեւէ դեր են խաղացել մարդկանց օգնելու հարցում:

Մրցանակի հավակնորդներն են Մարգարեթ Բարանքիթսը, որը «Մեյսոն Շալոմ» որբանոցի հիմնադիրն է, Սյեդա Ղուլամ Ֆաթիման, որը Պակիստանում հիմնել է կազմակերպություն, որի նպատակն է օգնել աղքատ ընտանիքներին՝ ազատվելու պարտքերից, հոգեւորական Բերնարդ Քինվին է, որը Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում մահացու հետապնդումից փրկել է հարյուրավոր կանանց եւ երեխաների:

Հաղթողի անունը հայտնի կդառնա ապրիլի 24-ին Երեւանում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ: Մրցանակը կհանձնի Ընտրող հանձնաժողովի համանախագահ, հայտնի դերասան Ջորջ Քլունին, որը հենց այդ նպատակով ապրիլի 22-ին կժամանի Հայաստան:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ