27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Վարչապետը նկատողություն արեց Լևոն Մկրտչյանին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատողություն արեց Կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանին ու մերժեց նրա ներկայացրած նախագծերից մեկում արված առաջարկությունը:

Նիստում Լևոն Մկրտչյանն նկատեց , որ ներկայացված  նախագիծը վերաբերում է տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովելուն, ինչպես նաև ավագ դպրոցների դասագրքերի հրատարակությանը, ռազմագիտության կաբինետների վերականգնմանը, ինչպես նաև առանձնահատուկ կրթության կարիք ունեցող երեխաների կրթության համար անհրաժեշտ նյութերով ու օժանդակ ձեռնարկնեով ապահովմանը:

«Պարոն վարչապետ, ձեր դիտողությունը հաշվի առնելով՝ խնդրում ենք երկու օր ժամանակ, որովհետև այսեղ կա նաև հեղինակային իրավունքի խնդիր, լուծում տանք»,-պնդեց Լևոն Մկրտչյանը:

«Մեկ անձի մասին, մենք պայմանավորվել ենք, որ չպետք է քննարկենք: Մեր լիմիտն ավարտված է, ֆինասների նախարարությունը նախանցած նիստում ներկայացրեց նույն խնդիրը, նորից քննարկման եք ներկայացնում, բերում եք կառավարության նիստին, նպատակն ի՞նչ է, որ հետո մերժե՞նք»,- նրան ընդհատեց Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետն ասաց, որ նրա հեղինակային իրավունքի մասով առաջարկը մերժվում է:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ