18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դուք տվեք անունը

Մարտի 11-ից մեկնարկել է Երեւանի ավագանու ցուցակների ԿԸՀ առաջադրումը, որի վերջնաժամկետը մարտի 21-ն է: Մայիսի 5-ին երեւանցիները կընտրեն քաղաքի ավագանուն, կունենանք նոր քաղաքապետ: 

Այսօր` մարտի 12-ին “Հենարան” ակումբի հյուրը Երեւանի ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանն էր` ՀՀԿ-ից:

Նաիրա Նահապետյանը աննախադեպ համարեց 4 տարում 3 քաղաքապետի փոփոխությունը: Գործող քաղաքապետը “բավականին երիտասարդ” Տարոն Մարգարյանը, Նահապետյանի համոզմամբ` պաշտոնավարման մեկուկես տարում հասցրել է լուրջ հետք թողնել քաղաքի զարգացման գործում:

“Միայն 2012 թվականին 2,5 միլիոն քառակուսի մետր տարածքի ասֆալտապատում է իրականացվել, նախկին 530 հա կանաչապատ տարածքը մեկ տարում ավելացել է` ընդգրկելով 840 հա տարածք, տնկվել է 30 հազար ծառ եւ թուփ”,-թվերով ներկայացնելով կատարված աշխատանքը` տիկին Նահապետյանը հավելեց, թե “լրագրողներն իրենք էլ պետք է ասեն, որ նախընտրելի քաղաքապետը Տարոն Մարգարյանն է. “Այդ մասին միայն ես չեմ ասում, դուք էլ կարող եք նրա անունը տալ: Նաեւ սոցհարցումներն են ասում, որ վերջին 20 տարվա լավագույն քաղաքապետն է “:

“Սա հայ-թուրքական հարց չէ, թոշակների բարձրացման հարց չէ, ԱԺ կամ նախագահական ընտրություն չէ: Սա Երեւանի քաղաքապետի, համայնքի ղեկավարի ընտրություն է, որը պետք է լինի մարդ, ով կկարողանա ղեկավարել քաղաքային տնտեսությունը”:

Հարցին, ինչու քաղաքի համար կարեւոր հարցերում լսելի չէ ավագանու ձայնը, Նահապետյանը պատասխանեց, թե բոլոր հարցերն էլ ավագանում քննարկվում են բավականին բուռն, մինչ ավագանու նիստին նաեւ հանձնաժողովներում: Պատճառը, ըստ նրա` լրագրողների սակավ ուշադրությունն է իրենց աշխատանքին:

Երեւանցու համար կենսական տրանսպորտային ցանցի խնդիրն ինչպես է լուծվելու, եթե երթուղային տաքսիների գծատերերը խոչընդոտում են մեծ մարդատար ավտոբուսների գործարկմանը: 

Նաիրա Նահապետյանը նշեց, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս ուղղությամբ լուրջ ծրագիր ունի, որ այս ուղղությամբ աշխատում են` նաեւ դեպի Աջափնյակ, Դավիթաշեն մետրոյի կայարաններ բացելու առումով, բայց քանի որ բանակցությունները դեռեւս ավարտված չեն, առայժմ չի հրապարակում:

Հիշեցնենք, 2009 -ին ընդունված “Երեւանի մասին” օրենքով ընտրությամբ ձեւավորվեց Երեւանի ավագանին, որտեղ 36 անդամ ունի ՀՀԿ-ն, 17-ը` ԲՀԿ-ն: Ընտրությունների արդյունքում 13 տեղ ստացած ՀԱԿ-ը բոյկոտեց ընտրությունները` մինչ օրս որեւէ նիստի չմասնակցելով:

Առայժմ հայտնի են ՀՀԿ եւ ԲՀԿ ցուցակների առաջին հորիզոնականները: ՀՀԿ ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: ԲՀԿ-ի առաջինը նախկին ԱԳՆ , ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանն է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ