18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը կատարել է իր պարտականությունը. Դավիթ Հարությունյան

“Սերժ Սարգսյանը մի կողմից նախագահի թեկնածու էր, մյուս կողմից` հանրապետության նախագահ, որը պարտավոր է ապահովել պետության բնականոն գործունեությունը: Ես դա հասկանում եմ, որ նա կատարել է իր վրա դրված պարտականությունը”:

Այսօր Սահմանադրական դատարանում, անդրադառնալով նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի այն պնդումներին, թե ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին ուղղված իր նամակում նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ է խոստովանել, որ ընտրություններն ինքն է կազմակերպել”,-ասաց ՍԴ-ում Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժոողվի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանին` որպես վկա դատական գործընթացում ներգրավելու նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի միջնորդությանը, Դավիթ Հարությունանն ասաց, որ միջնորդությունների վերաբերյալ իր կարծիքը կարտահայտի դատարանում:

Նշենք, որ երեկվանից սկսած դատական գործընթացում Դավիթ Հարությունյանը դիմող կողմերի ներկայացուցիչներին որեւէ հարց  չի ուղղել եւ չի էլ պատրաստվում ուղղել: “Մենք իրավական գործընթացում ենք եւ այն տպավորությամբ, որ կողմերը լավ չեն պատկերացնում, թե ինչ կարելի է ներկայացնել ՍԴ-ում, ուղղակի զրույց վարելը, կարծում եմ, ժամանակի վատնում է:

Այդ իսկ պատճառով ես ձեռնպահ մնացի հարցեր ուղղելուց”,-բացատրեց Դավիթ Հարությունյանը: Նա նշեց, որ դիմող կողմերի ներկայացրած փաստարկներն  ամբողջությամբ բավարար են իր համար պատասխանելու դրանց:

Նրա խոսքով` թեեւ նախորդ տարիների համեմատ դատական գործընթացում մատուցման ձեւը փոխվել է, կողմերը ներկայացնում են ինչ-որ գրաֆիկներ, աղյուսակներ, որոնք սակայն միշտ չէ, որ կարող են արտացոլել իրականությունը, այսուհանդերձ, իդեալական դատավարությունից դեռ շատ հեռու ենք այն առումով, որ կողմերը պետք է հղում կատարեն իրենց փաստերին, բերեն կոնկրետ ապացույցներ, ոչ թե փաստաթղթերի մի արկղ եւ ենթադրեն, որ դատարանը պետք է փնտրի եւ եզրակացություններ անի դրանից:

Դավիթ Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ  ՍԴ-ի համար ստեղծված են բոլոր երաշխիքները, որպեսզի նա գործի անկախ: Նրա խոսքով` այդ մասին են վկայում ՍԴ նախկինում ընդունված որոշումները, որոնցում թեեւ ընտրություններն անվավեր ճանաչելու հիմքեր չենք գտնում, բայց դրանցում առկա են բավականին կոշտ գնահատականներ, որոնց հետ օրենսդիրը հետագայում ստիպված է հաշվի նստել: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ