02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վարչապետի չամիչն ու Արգամիչի շռայլությունը

Մարտի 8-ի առիթով պաշտոնյա կանայք եւ կին պատգամավորները եղել են ոչ միայն Հովիկ Արգամիչի, այլեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում: Տիգրան Սարգսյանը բոլորին նվիրել է փոքրիկ ծաղկեփնջեր, խթանել տեղական արտադրությունը` հայկական գինու եւ չամիչի “նաբոր” նվիրելով կանանց: Իսկ Սերժ Սարգսյանը կակաչների զամբյուղներ է ուղարկել նրանց:

Ամենաշռայլը, փաստորեն, եղել է Հովիկ Աբրահամյանը, որը, ինչպես գրել էինք, վարդեր եւ երեք հարյուր հազարական դրամներ էր նվիրել տոնի կապակցությամբ եւ, դրան զուգահեռ, նաեւ հյուրասիրություն կազմակերպել, ԱԺ տիկնայք էլ, իրենց ամենագունեղ ու սիրուն շորերը հագած, մասնակցել էին այդ հյուրասիրությանը:

Ի դեպ, Հովիկ Արգամիչը, ԱԺ կանանց տոնն ամբողջական դարձնելու համար, շռայլ է եղել նաեւ կոմպլիմենտների հարցում. Նա գովել է այն կանանց շորերը, որոնք կարմիր են եղել, եւ նեղսրտել նրանցից, ովքեր էլեգանտ “սեւի” մեջ են եղել:

Սեւը նախընտրած են եղել Նաիրա Արտաշեսովնան եւ Արփինե Հովհաննիսյանը: “Էս խի՞ եք սեւ հագել”,- կատակել է Արգամիչը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ