27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

“Տաշիրի Կարեն”-ի անունի տակ. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, վերջերս ուշագրավ դեպք է կատարվել Երեւանում. Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ ոմն Գրիգոր եկել է Երեւան, ծանոթացել Աննա անունով մի աղջկա հետ եւ ներկայացել որպես “Տաշիրի Կարեն” (նկատի է ունեցել Աժ պատգամավոր Կարեն Կարապետյանին): Զարմացած աղջկան նույնիսկ ամոթանք է տվել. “Ո՞նց, Տաշիրի Կարենին ամբողջ Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքական էլիտան է ճանաչում, դու ո՞նց չես ճանաչում”: Հետո Գրիգորը այնքան է մտերմացել Աննայի հետ, որ նոր բիզնես դնելու անվան տակ նրանից մոտ 1 մլն 500 հազ. դրամ արժողությամբ ոսկեղեն է վերցրել: Թերթի տեղեկություններով` ոստիկանները հայտնաբերել են խաբեբային ու ձերբակալել: Այս օրերին նրա դատավարությունն է ընթանում: Այս պատմության մեջ ուշագրավը ոչ միայն խաբեբայի հնարամտությունն է, այլեւ Աննայի` այդ աստիճան անտեղյակությունը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ