Երբ այս փոքրիկը ծնվեց, անգամ բժիշկներն էին շոկի մեջ․․․ /ֆոտո/
Բրենդի Մակգլեյտրին եւ նրա ամուսինը չէին կարող պատկերացնել, որ իրենց առաջին երեխան ինչ-որ խնդիրներով կծնվի։ Սակայն երբ փոքրիկ Էլին լույս աշխարհ եկավ, ծնողները երկար ժամանակ չէին կարողանում ուշքի գալ այն բանից, ինչ տեսան
Փոքրիկ Էլի Թոմսոնը լույս աշխարհ եկավ 2015-ի մարտի 4-ին։ Բրենդիի հղիությունը նորմալ էր ընթանում, եւ ուլտրաձայնային հետազոտությունը ոչ մի խնդիր ցույց չէր տվել։ Սակայն ծննդաբերության ժամանակ անգամ բժիշկները չկարողացան զսպել էմոցիաները՝ փոքրիկն առանց քթի էր ծնվել։
Այս արատը շատ հազվադեպ է հանդիպում, նման 40 դեպք կա գրանցված ողջ աշխարհում։ Այս արատով ծնվածների ամենամեծ խնդիրն այն է, որ նրանք չեն կարողանում միաժամանակ ուտել եւ շնչել։ Երեխայի կոկորդում անցք բացեցին, որպեսզի նա կարողանար շնչել ուտելիս։
Փոքրիկի ծնողները ծանր ապրումների մեջ էին, մինչեւ որ չծանոթացան փոքրիկ իռլանդուհի Տեսսա Էվանսի հետ։ Տեսսան նույն արատով է ծնվել, ինչ փոքրիկ Էլին։ Նա արդեն բազմաթիվ վիրահատություններ է տարել եւ դեռ էլի կտանի։ Տեսսայի օրինակով Էլիի ծնողներն էլ հասկացան, որ իրենց որդին շանսեր ունի եւ վիրահատությունները նրան էլ կօգնեն։