08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Սերժ Սարգսյանին ճանաչողները գիտեն. Հրապարակ

Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի համար ամենամեծ ինտրիգն այն է, թե ով է քաղաքապետի պահուստային նստարանին նստած անձը:

Սերժ Սարգսյանին ճանաչողները գիտեն, որ նա երբեք մեկքայլանի բաներ չի անում, թե անցած անգամ, թե հիմա առաջին հնգյակի մեջ պետք է լինի մարդ, որը ֆորսմաժորային իրավիճակում կփոխարինի բուն խաղացողին՝ քաղաքապետին, ինչպես եղավ նախորդ անգամ.

“ՀայՌուսգազարդի” Կարեն Կարապետյանի հայտնությունը ցուցակում բոլորիս էր զարմացրել, մանավանդ որ Կարենը բացարձակապես չէր ուզում ընդգրկվել ցուցակում, այս մասին նա բարձրաձայնում էր բոլորիս մոտ: Սակայն, հինգերորդ համարում գտնվող մարդը փոխարինեց Գագիկ Բեգլարյանին, ընդ որում, նույն այդ մարդը հնարավոր է եւ չիմանա, որ ինքն է լինելու փոխարինողը:

Նույն վիճակն է նաեւ հիմա. ՀՀԿ-ում, բացի Սերժ Սարգսյանից, ոչ ոք չգիտի, թե “մետկան” ում վրա է դրված:

Ցուցակի հաջորդ ինտրիգը վերաբերում է քաղաքապետի առաջին տեղակալի խնդրին, տեւական ժամանակ է, ինչ Երեւանի քաղաքապետը չունի առաջին տեղակալ, կանոնակարգը սահմանում է, որ վերջինս պետք է համամասնական ցուցակից լինի, ՀՀԿ համամասնական ցուցակում չկար տեղական ինքնակառավարումից լրջորեն հասկացող մեկը, գործող տեղակալներին էլ օրենքը չէր թույլատրում նշանակել: Հիմա այս բացը եւս փորձում են լրացնել պրոֆեսիոնալների ընդգրկմամբ:

Նուրբ է խնդիրը նաեւ վարչական շրջանների ղեկավարների մասով, վերջիններս փորձում են ցուցակում ունենալ սեփական ներկայացուցիչները՝ հինգ-վեց մարդ, որպեսզի իրենց հարցերը հեշտությամբ լուծեն: Թերթի տեղեկություններով՝ յուրաքանչյուր վարչական շրջանին հատկացվելու է երեք տեղից ոչ ավելի:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ