01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ադրբեջանը «սեւ ցուցակում» կներառի ԼՂՀ այցելած Հունաստանի և Լատվիայի պատգամավորներին

Ադրբեջանը մտադիր է «սեւ ցուցակում»ներառել Հունաստանի և Լատվիայի պատգամավորներ Գարիֆալիա Կանելիին ու Սերգեյս Պոտապկինսին, գրում է РИА Новости-ն:

Ինչպես հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո խոսնակ Հիքմեթ Գաջիևը, իրենք տվյալներ ունեն, որ պատգամավորները ապրիլի 11-ին այցելել են ԼՂՀ և հանդես են եկել հայտարարություններով, որոնք կարող են վնասել Հունաստանի ու Լատվիայի հետ Ադրբեջանի հարաբերություններին:

«Այցը կայացել է տարածաշրջանի համար ոչ պարզ ժամանակում, երբ Ղարաբաղյան շփման գծում գրանցվել է էսկալացիա: Մենք դա որակում ենք որպես սադրանք և մտադիր ենք նրանց ներառել Ադրբեջանի «սև ցուցակում»»,- ասել է Գաջիևը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ