23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թանկ ծաղիկներ

“Սպառողների իրավունքների պաշտպանություն” ՀԿ նախագահ Լուսինե Յագուբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ծաղկի գների բարձրացմանը, նշեց, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կա ընդհանուր գնաճ, որը հատկապես նկատելի է ծաղկի ոլորտում:

 

“Կան ծաղկի վաճառքի օրեր, որոնց ընթացքում ծաղկի գինը բարձրանում է: Դա մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած շրջանն է: Վարդի գինը 700-800 դրամից բարձրացել է 1500դրամ, հոլանդական վարդերը 1500 դրամից` 2300-2500 դրամ, կակաչները 200 դրամից դարձել է 300-350 դրամ”:

 

“Գների բարձրացումը լուրջ խնդիր է, և կառավարությունը պետք է լրացնի օրենքի բացը, քանի որ չկա մենաշնորհ, սակայն գներն ամեն անգամ բարձրանում են”,-ասաց:

 

“Ջերմոցային տնտեսություններն այժմ զարգացել են, և շատ ծաղկատեսակներ ոչ միայն չեն ներկրվում, այլ արտահանվում են”,-նշեց ՀԿ նախագահը` հավելելով, որ օծանելիքի կամ խաղալիքների գնաճ չի նկատվել:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ