28 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Եվրոպական երաժշտական փառատոնը հայկական ուղղվածությամբ է առանձնանում

Հոկտեմբերի 20-ին Գուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթը (գեղարվեստական ղեկավար Լևոն Էսկենյան)  մենահամերգներով հանդես կգա “NOSTALGIA FESTIVAL” եվրոպական երաժշտական փառատոնին, որը տեղի է ունենալու Լեհաստանի Պոզնան քաղաքում: Համույթի հետ փառատոնին մասնակցելու է նաև դաշնակահարուհի Լուսինե Գրիգորյանը, ով կկատարի Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունները:
Փառատոնն այս տարի առանձնանում է իր արտահայտված հայկական ուղղվածությամբ, քանի որ նախատեսված են Ֆրունզե Դովլաթյանի և Փարաջանովի ֆիլմերի ցուցադրություններ, ինչպես նաև հայ արվեստին ու հայագիտությանը վերաբերվող դասախոսություններ, որոնց թվում հատկապես հետաքրքրական է “Սպանդի ու պատկերի լույսի միջև”  խորագրով դասախոսությունը,որի շրջանակում բանախոսները կքննարկեն Փարաջանովի սիմվոլոզմի ու Մանսուրյանի երաժշտության փոխառնչությունները: Նաև նախատեսված է զրույց- հանդիպում Գուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթի երաժիշտների հետ, ովքեր կխոսեն հայկական երաժշտության,Գուրջիևի և Կոմիտասի երաժշտության առանձնահատկությունների մասին:
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ