27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչու լրագրողները կուլ տվեցին Հախվերդյանի ասածները. Հայոց աշխարհ

Թերթն անդրադարձել է Ռուբեն Հախվերդյանի երեկվա հայտարարություններին ու մասնավորապես գրել. “Նա հանդիպեց լրագրողների հետ՝ ցուցադրաբար մաստակ ծամելով: Վերջում լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է ծամոնը բերանին ասուլիս տալիս: Հետեւեց հրաշալի պատասխան. “Ես ուզում էի իմ վերաբերմունքը ցույց տալ հայ մամուլի նկատմամբ”: …Ի դեպ, այդ արտահայտությունից հետո միանգամայն տրամաբանական ու ճիշտ կլիներ, որ “հայ մամուլի” ներկայացուցիչներն էլ իրենց համարժեք վերաբերմունքն արտահայտեին ու նույնպիսի արհամարհանքով, ցուցադրաբար լքեին դահլիճը: Բայց “հայ մամուլը”  կուլ տվեց երգչի թուքը, իսկ ասուլիսն էլ շարունակվեց ասես ոչինչ տեղի չէր ունեցել: Ըստ այդմ, պարզվեց, որ առնվազն ասուլիսին ներկա “հայ մամուլը”  հենց նման վերաբերմունքի էլ արժանի էր:

Ռուբեն Հախվերդյանը ինքը երեկվա ասուլիսում, հարցերից մեկին ի պատասխան, հայտնեց, որ ժամանակին, այո, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը իրեն՝ Ռուբեն Հախվերդյանին, 30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար է հատկացրել. “Մեկ անգամ 30 հազար դոլար փող ա տվել մանկական երգերի ձայնապնակի համար: Բայց մի՞թե դա կապ ունի քաղաքացիական դիրքորոշման հետ: Դրա համար իրենից շնորհակալ են մանուկները, որ լսում են այդ երգերը: Այնպես չի՞”:
Այնպես ի՛, իհարկե, այնպես ի՛: Ու հազիվ թե որեւէ մեկն ակնկալել է, թե դրա դիմաց Հախվերդյանը պիտի լռեր կամ, երբ տեղին է գտնում՝ իր քաղաքացիական դիրքորոշումը չհայտներ: Այստեղ հարցն այլ է: Ռուբեն Հախվերդյանը պատմում է, որ ինքը Սերժ Սարգսյանին բացատրել է, որ այդ սկավառակը “անհրաժեշտ է, որ մեր երեխաները հայ մեծանան”: 

Եվ պատկերացնո՞ւմ եք՝ “գավառամիտ” մարդը ոչ միայն հասկացել է, այլեւ հովանավորել ու միջոցներ է հայթայթել, որպեսզի “քաղքի տղա” երգիչը թողարկի այդ ձայնասկավառակը: Այսինքն՝ երբ այդ աջակցությունը Սերժ Սարգսյանը տրամադրում էր, այն ժամանակ նա Ռուբեն Հախվերդյանի համար գավառամիտ չէր: Պարզ է: Մնում է երգչին թեթեւակի հուշել, որ մի քիչ էլ իր բանավոր հայերենին հետեւի: 

Հիմա Ռուբեն Հախվերդյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանի գալուց հետո “կոնկրետ քաղաքային մշակույթը մեր մոտ գորշացավ, սարսափելի գորշացավ”: Հետաքրքիր է, ինչո՞ւ, ինչպե՞ս է արտահայտվում այդ գորշացումը: Լսենք երգչին. 
“Մարդիկ կային, որոնք կոչումներ ստացան, որ կապ չունեն այդ կոչումների հետ: Ռեկտորներ առաջ եկան, որոնք, ասենք, հենց նույն Մազմանյան Արմենը, որ որեւէ հայտնի ներկայացում չի արել, դարձավ ռեկտոր, բանի…, թատերական ինստիտուտի: Գիտե՞ք նա ինչի ա դոշով պաշտպանում Սերժ Սարգսյանին, որովհետեւ Սերժ Սարգսյանը թույլ տվեց, որ նա 2,5 մլն դոլարով վաճառի ԱԴՐԻ-ն:

Եթե ես էլ այդքան փող աշխատած լինեի Սերժ Սարգսյանի պատճառով, ես էլ կգովերգեի նրան”: 
Ախ, ահա՜ թե ինչ: Դե միանգամից ասեիք՝ 2,5 միլիոն դոլար է պետք, էլի: Թե չէ՝ “լեզուներ իմացող Րաֆֆի”, “Կեւորկով”, չգիտես թե՝ ինչ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ