Աշխարհն ապշած է` ինչպես են ժպտացող հայ տղամարդիկ գնում կռվի. newmag
Արցախյան կոնֆլիկտի էսկալյացիան թեժ և բուռն քննարկումների թեմա ոչ միայն հայկական մեդիայում և սոցիալական կայքերում: Ռուսական լրատվամիջոցներից շատերը փորձում են պահպանել չեզոք դիրքորոշում՝ հայտնելով միայն երկու կողմի պաշտոնական տվյալները։ Ի տարբերություն` բլոգոսֆերան ավելի անկաշկանդ է և ճշմարտախոս:
Սերգեյ Սյերով. «Հիմա մի բան կասեմ… ճշմարտությունը Լեռնային Ղարաբաղի… Ղարաբաղի… Արցախի պատերազմի մասին: Հայերին անհնար է հաղթել…Մարդիկ, որ մարտից առաջ երգում և պարում, անպարտելի են… Ինչո՞ւ եմ գրում: Առաջինը` կռվել եմ նրանց հետ կողք կողքի… Երկրորդ` տեսել եմ` ինչպես են նրանք կարողանում կռվել… Երրորդ` վստահ եմ կհաղթեն… Ես բելոռուս… գրում եմ քրիստոնյա եղբայրների` ՀԱՅԵՐԻ մասին եմ»: (Գրառումն` այստեղ)
Դենիս Դվորնիկով. «Արցախյան դիմադրությունը ոչ միայն դառնում է հզոր ռազմական ուժի, այլև բավականին անսպասելի աշխարհըմբռնման օրինակ պոստմոդերնիստական դրվածքի համար, որտեղ «ժողովուրդը՝ ժողովուրդ չէ, իսկ պետությունը՝ պետություն չէ։ Որտեղ խաղաղ կյանքում մարդու իդեալը Սպառողն է, իսկ խիստ պայմաններում՝ Վազողը՝ փախստականը»։
Հենց այդ պատճառով աշխարհն ապշել և, տրորելով աչքերը, հետևում է, թե ինչպես են ժպտացող հայ տղամարդիկ գնում կռվի իրենց եղբայրների, հողի և այն տղայի համար, ում սպանել է ինչ-որ տխմար-հրետանավոր դպրոցի ճանապարհին։
Եթե ղարաբաղցիները փախչեին, նրանց էլ, հավանաբար, կտրամադրեին մեկ-երկու գերմանական գյուղակ, կլվանային իրենց ոտքերը Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում, կվազվզեին լացողների հետ CNN-ից BBC: Բայց ղարաբաղցիները չվազեցին։ Հակառակը` հայ միլիոնատերը հանում է իր տղային գողտրիկ Օքսֆորդից և ուղարկում պատերազմի (խմբագրության կողմից` խոսքը Ռուբեն Վարդանյանի որդու մասին է): Ոչ թե էլիտար դպրոց, այլ առաջնագիծ՝ ռուսական «Սոլնցեպյոկերի» նշանառության տակ։ Որովհետև նրա համար ավելի կարևոր է ունենալ որդի-տղամարդ, քան թե որդի-առաջատար տնտեսագետ։ Ես շատ եմ անհանգստանում Արցախի համար։ Ես շատ եմ նախանձում Արցախին, որտեղ լեռնային օդի մեջ կենտրոնանում է մի այնպիսի խիտ կյանքի իմաստ, որը կարելի է գդալով ուտել, ինչպես տաք սպասը»։ (Գրառումն` այստեղ)
Պավել Շեխտման. «Ադրբեջանցիները իրոք չեն հասկանում, թե ինչ է նշանակում կռվել ազգային ազատագրության և անկախության համար։ Նրանց մոտ նման բան ընդունված չէ։ Եվ որտեղից կարող էին իմանալ, եթե այն մասին, որ կա այդպիսի ազգ՝ «ադրբեջանցի», և որ իրենք են ադրբեջանցի, իմացան միայն 1936-ին, ստալինյան պասպորտիստներից։ Երբ փլուզվեց Ռուսական Կայսրությունը, նրանք պարզապես «մուսուլման» էին և «մուսուլմանի» կարգավիճակում կռվում էին քրիստոնյա հայերի դեմ։ «Ադրբեջան» անվանումն ինքնին ընտրվել է պատահականորեն: Սկզբում ուզում էին անվանել մի երկիր, որն անսպասելիորեն ծագել է նախկին ռուսական Անդրկովկասի մուսուլմանական անկյունում, որի պատմականն անունը՝ Շիրվան է, սակայն հետո որոշեցին անվանել Ադրբեջանի Պետություն, այն հույսով, որ կստացվի միացնել Ադրբեջանին, այսինքն պարսկական գավառին, որն օկուպացրել էին թուրքերը և գերմանացիները ։
1936-ից հետո սկսեցին ստեղծել ադրբեջանական ազգի կոնցեպտը։
Գյանջիի պարսիկ Նիզամիին հռչակեցին հանճարեղ ադրբեջանական բանաստեղծ, հետո սկսեցին գրել հետազոտություններ միջնադարյան ադրբեջանական մշակույթի մասին (այսինքն՝ Շիրվանի պարսկական մշակույթի), հայտարարեցին պարսիկ-զորոաստրիացի Բաբեկին մեծն դասակարգա-ազգային մարտիկ, որը բարձրացրել է ընդդիմություն արաբների դեմ և այլն, և այլն»։ (Գրառումն` այստեղ)
Անտոն Նոսիկ. «Պատերազմն այսօր անհրաժեշտ է միայն Ադրբեջանին։ Եվ հստակ հայտնի է, թե ինչու. 1994-ին կորցրած տարածքներն իր հսկողության տակ վերադարձնելու համար (այդտեղ այժմ գտնվում է Լեռնային Ղարաբաղի Անկախ Պետությունը)։ Հայերով բնակեցված տարածքների վերադարձն Ադրբեջանի իշխանության տակ՝ հստակ, կոնկրետ, ոչ մեկի կողմից չթաքցված խնդիր է, որը հայտարարվում է բարձրաձայն։ Խնդիր, որը չէր հաջողվում լուծել քաղաքականորեն, այժմ անցնում է Կարլ ֆոն Կլաուզևիցի ասած՝ «քաղաքականության շարունակություն այլ միջոցներով» հասկացության տակ։ Սակայն սա մինչև օրս միայն Ադրբեջանի քաղաքականությունն է, այլ ոչ թե «կոնֆլիկտի բոլոր կողմերի»։ (Գրառումն`այստեղ)