09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Հենրիխ Մխիթարյանն ամբողջությամբ բացահայտվելու համար պետք է տեղափոխվի առաջատար առաջնություններ

 Ուկրաինայի ազգային հավաքականի եւ Դոնեցկի ‘Շախտյորի’ նախկին ֆուտբոլիստ Սերգեյ Նագորնյակը համոզված է, որ Հայաստանի հավաքականի ու ‘Շախտյորի’ խաղացող Հենրիխ Մխիթարյանն իրեն ամբողջությամբ բացահայտելու համար պետք է տեղափոխվի առաջատար առաջնություններ և պետք է դա անի ամռանը:

Ըստ Նագորնյակի` Մխիթարյանը Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստն է:

“Անկեղծ ասած` չէի սպասում, որ նա այսպիսի բարձր մակարդակի ֆուտբոլ կցուցադրի: Այստեղ պատճառները մի քանիսն են: Փորձառու մարզիչը նկատեց նրա տաղանդն ու վստահեց նրան: Նա լավ է համագործակցում բրազիլացիների հետ, քանի որ տեխնիկապես լավ է պատրաստված’,-ասել է նա:

’20 միլիոն եվրոն ամենացածր գումարն է, որի դիմաց “Շախտյորը” բաց կթողնի Մխիթարյանին: Իրական գնորդները պետք է մեծ գումարներ պատրաստեն: Դժվար թե նման քայլի դիմի ‘Արսենալը’, չնայած լոնդոնցիների խաղաոճը համապատասխանում է հայ կիսապաշտպանին”,-հավելել է ‘Շախտյորի’ նախկին ֆուտբոլիստը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ