17 Մայիսի, Saturday, 2025
KFC

….Ալ հերիք է. հանրահավաքը ավարտվեց /վիդեո/

“Ժառանգություն”  կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու  Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի վերջում  ներկայացրեc առաջիկա օրերի անելիքները: Նախ վաղը` կիրակի օրը, նա նամակ է ուղարկելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի նրանց հրավիրի մարտի 5-ի հանրահավաքին` հաշվետվության:

“Երեքշաբթի` մարտի 5-ին, ժամը 14-ին գնալու են Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին:

“Նույն օրը ժամը 17-ին Ազատության հրապարակով, լիքը հրապարակով մենք մեր պատասխանը պիտի տանք եւ տանենք ժողովրդին դեպի հաղթանակ”,-ասել է նա` ավելացնելով, որ  ոչ մեկը թող “կասկած չապրի, վախը հանված է, ցավը հանված է, ալ հերիք է, մեր ժողովուրդը միասնական է”:

Իսկ մինչ երգահան-երգիչներ Կարեն Մամիկոնյանն ու Ռուբեն Հախվերդյանը կերգեին, հրապարակում թեւածեց Հարութ Փամբուկչյանի  “Սարերի քամին”:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ