18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Անդրիասը քրեաօլիգարխիկ համակարգի ողնաշարը կկոտրի՞

 Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը դիմելով Ազատության հրապարակում հանրահավաքի մասնակիցներին` մասնավորապես ասել է, որ բացառիկ հնարավորություն է ստեղծվել “արագացված քայլերով ստեղծելու մեր երազած Հայաստանը”:

“Սակայն շատ եմ կարեւորում այս ընթացքում չկրկնել նախորդ ընդդիմադիր գործիչների սխալները: Հույս ունեմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ այս անգամ հնարավորինս քիչ սխալներով միասին կհասնենք մեր նպատակին”,- ասել  է Սեֆիլյանը, նկատելով, որ “Սերժ Սարգսյանն այսօր զբաղեցնում է Բաղրամյան 26-ը միայն մեկ պատճառով, որ ամբողջ ժողովուրդը դեռ դուրս չի եկել հրապարակ”:

Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանն էլ նշել է, որ 10 միլիոն հայ նայում է այս հրապարակին : “Նրանք  մեկ հարց ունեն, այստեղ հավաքված մարդիկ ունեն այդքան կամք` երկիրը հանել քրեաօլիգարխիկ համակարգի ճիրաններից: Այո, մենք ունենք ունենք այդ կամքը եւ կոտրելու ենք քրեաօլիգարխիկ համակարգի ողնաշարը”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ