Նիկոլը չի ուզում լինել նոր իշխանությունում /վիդեո/
Ազատության հարթակից ելույթ այսօր` մարտի 2-ին ելույթ ունեցավ նաեւ Ազագյին ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
2008թ-ին, ըստ Նիկոլ Փաշինյանի` իրենք այնքան են սիրում մայրաքաղաքը, բանակը, Երեւանը, ոստիկանությանը, որ 5 տարի առաջ պատերազմի չգնացին: Նա առաջարկեց ծափահարել բոլոր զոհերի հիշատակին, քանի որ մարտի 1-ը սգի օր չէ:
“Եվ ինչ տեղի ունեցավ 2013-ի փետրվարի 18-ին: Սա հարգանքի տուրք էր զոհերի հիշատակին, քանի որ հայ ժողովուրդը չի ուրացել”,-ասաց Փաշինյանը: Ըստ նրա` Սերժ Սարգսյանն անցած տարվա դեկտեմբերին ասել էր, որ սա նոր Հայաստանն է եւ վերջ: Սակայն Փաշինյանի խոսքով, դա չի երեւում:
Անդրադառնալով երեք օր առաջ մեկնարկած դասադուլին, որը այդպես էլ ալիք չբարձրացրեց ուսանողության շրջանում եւ Երեւանի պետհամալսրանի դեպքերին` Փաշինյանը ասաց, որ թույլ չեն տալու պառակտում մտցնել իջեւանցու եւ երեւանցու, ղարաբաղցու եւ իջեւանցու, գորիսեցու եւ ախալքալաքցու միջեւ:
“Թույլ չենք տալու, քանի որ գալիս է միասնության ժամը, ոչ թե պառակտման, մենք եկել ենք հաղթանակի հետեւից: Ժողովուրդը չունի “բարեփոխումների”, պայմանավորվածությունների կարիք: Հաղթանակ եւ ուրիշ ոչինչ”,-ասաց Փաշինյանը:
Նա նաեւ առաջարկեց, որ պետք է նոր կառավարություն ձեւավորել, որի մեջ կլինեն տարբեր ուժերի ներկայացուցիչներ: “Ես ինքս ոչ մի նպատակ չունեմ նոր իշխանության մեջ մտնելու: Ես թույլ չեմ տա ոչ մեկի Ազատության հրապարակի մաքրամաքուր պայքարը վերածելու աթոռակռվի”,-ասաց նա: