04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանն ընդունել է Իտալիայի պաշտպանության նախարարին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի պաշտպանության նախարար, ծովակալ Ջամպաոլո Դի Պաոլային:

Սերժ Սարգսյանը ողջունել է նախարար Ջամպաոլո Դի Պաոլայի այցը մեր երկիր և ընդգծել, որ Հայաստանը կարևորում է Իտալիայի հետ բազմաշերտ համագործակցությունը, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում երկկողմ կապերի ամրապնդումը:

Երկուստեք գոհունակությամբ է նշվել, որ Իտալիայի պաշտպանության նախարարի այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրմամբ կձևավորվեն այդ ոլորտում երկկողմ փոխգործակցության ծավալման իրավական հիմքերը:

Զրուցակիցները բարձր են գնահատել դարերի պատմություն ունեցող հայ-իտալական բարեկամական կապերը, որոնք, նրանց համոզմամբ, ամրապնդվում են նաև տարբեր մակարդակի փոխայցելություններով:

Իտալիայի պաշտպանության նախարարը նշել է, որ հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին քաջածանոթ է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում պահվող արժեքավոր աշխատություններից և անչափ տպավորված է համաշխարհային քաղաքակրթության մեջ հայերի ունեցած մեծ ներդրումով:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ