10 Մայիսի, Saturday, 2025
KFC

‘Շիրակ’-ը տուգանվել է 5000 եվրոյով

Եվրոպա լիգայի ընտրական երկրորդ փուլի հուլիսի 26-ին կայացած իսրայելական ‘Բնեյ Յեհուդայի’ հետ հանդիպման ժամանակ լրագրողների կողմից տեխնիկական գոտին խախտելու համար Գյումրու ‘Շիրակը” ՈՒԵՖԱ-ի կողմից տուգանվել է 5000 եվրոյով: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

‘Շիրակ’  ակումբի նախագահ Արման Սահակյանն ասել է, որ կարելի է հասկանալ նաև լրագրողներին. ‘Մենք, իհարկե, հասկանում էինք բոլորի ոգևորվածությունը և հետաքրքրությունն այդ հանդիպմանը, քանի որ ‘Շիրակն” իր պատմության մեջ առաջին անգամ էր դուրս գալիս Եվրոպա լիգայի երկրորդ փուլ: Սակայն մենք նախապես բոլոր լրագրողներին զգուշացրել էինք, որպեսզի չխախտեն տեխնիկական գոտին և մնան իրենց հատկացված գոտում, բայց լրագրողների մեծամասնությունը շարունակեցին գտնվել այն վայրերում, որտեղ իրենց հարմար է’:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ