11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Սպիտակ մազերն առողջության նշան են

Մարդկանց մեծամասնության համար սպիտակ մազերը բացասական երեւույթ են։ Մարդիկ սովորաբար ամաչում են դրանցից ու ներկի միջոցով թաքցնում։ Ընդունված է կարծել, որ մազերը հաճախ սպիտակում են սթրեսների, օրգանիզմի վատ վիճակի հետեւանքով։
Այնինչ ամերիկացի գիտնականները պարզել են, որ ճիշտ հակառակը, սպիտակ մազերն առողջության մասին են խոսում։
Մեծ տարիքում սպիտակ մազերը ցույց են տալիս, որ օրգանիզմում գլուտատիոնի բարձր մակարդակ կա, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ մարդու առողջության հետ, այդ տարիքի չափանիշներով, ամեն ինչ նորմալ է։
Իսկ ահա սպիտակ մազերը եթե վաղ են հայտնվում, օրինակ, 30 տարեկանից ավելի շուտ, դա արդեն օրգանիզմում առկա խնդիրների մասին է խոսում։ Մասնավորապես, վաղ ճերմակելը կապված է հորմոնալ խնդիրների հետ։ Սակայն հաճախ նաեւ իր դերակատարումն է ունենում ժառանգականությունը։
Պետք է իմանալ, որ մազերը իրականում պետք է սկսեն սպիտակել 50-55 տարեկանում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ