04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հայաստանի արգործնախարարը ընդունեց Իտալիայի պաշտպանության նախարարին

 Հոկտեմբերի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իտալիայի պաշտպանության նախարար Ջիամպաոլո Դի Պաոլային:

 

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց քսան տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր դինամիկ զարգացող հայ-իտալական բարեկամական հարաբերությունների կապակցությամբ, եւ ընդգծեց, որ անցյալ տարի ՀՀ Նախագահի Իտալիա կատարած պաշտոնական այցը նոր լիցք հաղորդեց երկկողմ փոխգործակցությանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ջիամպաոլո Դի Պաոլան նշեց, որ շատ ուրախ է Հայաստան այցելելու համար եւ բարձր է գնահատում Հայաստանի մասնակցությունը միջազգային անվտանգության եւ խաղաղության ապահովման գործին, մասնավորապես՝ խաղաղապահ առաքելություններին:

Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակություն հայտնվեց պաշտպանական բնագավառում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ, որը, զրուցակիցների բնորոշմամբ, հիմք կհանդիսանա այդ ոլորտում արդյունավետ համագործակցության համար:

Հայաստանի արտգործնախարարն ու Իտալիայի պաշտպանության նախարարն անդրադարձան Հայաստան – ԵՄ փոխգործակցությանը, այդ շրջանակներում արձանագրված զգալի առաջընթացին:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։ Նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը։  Իտալիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ իր երկիրը հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ աջակցում է խմբի համանախագահների հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ