Հրաժարվում են. Հայկական Ժամանակ
Փոքր եւ միջին գործարարներից տեղեկացանք, որ օրերս ՀՀ մաքսային ծառայությունը սկսել է բաց թողնել Թուրքիայից եւ Չինաստանից ներկրվող հագուստեղենը: Սակայն մաքսազերծման գինը բարձրացվել է 2, իսկ որոշ դեպքերում` նույնիսկ 3 անգամ: Մինչեւ ՊԵԿ նախագահի պաշտոնում Հովհաննես Հովսեփյանին նշանակելը ոչ բրենդային հագուստեղենի եւ կոշկեղենի փոքր ու միջին ներկրողները իրենց ապրանքները մաքսազերծում էին վճարելով յուրաքանչյուր կիլոգրամի համար 2 դոլար: Հիմա վճարում են արդեն 4 դոլար, իսկ հագուստեղենի որոշ տըեսակների համար նույնիսկ 6 դոլար մեկ կիլոգրամի դիմաց:
Նշված ապրանքները Հայաստան են ներկրվում հիմնականում Թուրքիայից եւ Չինաստանից: Սակայն մինչ օրս ոչ մի կերպ չի լուծվում այսպես կոչված ‹‹կարգոների›› միջոցով տնտեսական այլ ապրանքների բացթողման հարցը: Փոքր միջին ներկրողներին առաջարկում են իրենց ներկրված ապրանքները մաքսազերծել այսպես կոչված ‹‹հսկիչ›› գներով, որը, մաքսայինը սահմանում է կամայականորեն: Այդ դեպքում գործարարները ստիպված պետք է լինեն հսկական գումարներ վճարել մաքսազերծման համար եւ վերջիններիս մեծագույն մասը հրաժարվում է յադ առաջարկից: Մաքսային պահեստներում այդպիսի ապրանքների հսկայական կուտակումներ են առաջացել:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: