11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Կենտրոնական բանկն ամփոփում է

Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության` մարտի 21-ից 25-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են հետևյալ գործարքները.

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 57 մլն 934 հազար 405 դոլար՝ 480.34 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 67 մլն 462 հազար 124 ԱՄՆ դոլար՝ 481.97 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 550 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 481,91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱե ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7 մլն 153 հազար 217 EUR՝ 538,14 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12 մլն 341 հազար 761 EUR՝ 540,67 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև առք եւ վաճառք չի իրականացվել:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱե ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 920 մլն 33 հազար 703 ՌԴ ռուբլի՝ 7,01 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 396 մլն 574 հազար 687 ՌԴ ռուբլի՝ 7,12 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև առք եւ վաճառք չի իրականացվել:

Մարտի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցներինը՝ 53.6 մլն ԱՄՆ դոլար:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ