Ծառուկյանի փեսան անօրինակա՞ն գծատեր. Ժողովուրդ
“Ժողովուրդ”-ի աղբյուների փոխանցմամբ` Smart soft ընկերությունը, որը շահագործում է 267 համարի երթուղին, անօրինական է գործում: Այս երթուղին, որը Երեւան-Աբովյան քաղաքներն է սպասարկում, վաղուց լիցենզիա չունի:
Ընդ որում, այն լիցենզիայից զրկվել է ՀՀ կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Մանուկ Վարդանյանի ղեկավարման տարիներին:
ԿՏՆ լիցենզավորման գործակալության պետի տեղակալ Արայիկ Ստեփանյանը, սակայն, երեկ հակառակն էր պնդում: “2007 թվականից Smart soft ընկերությունը լիցենզիա ունի, եւ լիցենզիան էլ այժմ գործողության մեջ է, որեւէ խնդիր չկա: Գիծն օրինական է, թե չէ` ես չեմ կարող պատասխանե”»,- թերթի հարցին ի պատասխան` ասել է նա: “Ժողովուրդը” նշում է, որ 267 համարի երթուղին պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսա, Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանին, որին երեկ թերթին չի հաջողվել գտնել: