09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Բրիժիտ Բարդոն շնորհակալ է Հայաստանին

Աշխարհահռչակ ֆրանսուհի Բրիժիտ Բարդոն, ով բնապահպանական ու կենդանիների պաշտպանությանն ուղղված ակտիվ  գործունեություն է ծավալում գրառում է կատարել Հայաստանի մասին.

«Մի քանի ժամից Մաշա և Միշա արջերը կլքեն իրենց ճաղավանդակները  ևկհայտնվեն վայրի  բնության գրկում։ Սա հնարավորություն ու հույս է  բոլոր վայրիկենդանիների համար, որոնք անարդարացիորեն հայտնվել են ճաղավանդակներիներսում՝ անազատության մեջ։

Մեր հիմնադրամները, ստանալով Բնապահպանությաննախարարության աջակցությունը, համագործակցել և հասել են այն մեծ արդյունքին, որնունենք այժմ։ Հայաստանն այժմ վառ օրինակ է մի առաջադեմ երկրի, որը հարգանքով էվերաբերվում կենդանիներին։ Բռավո։ Մերսի»:

Նշենք, որ Գյումրիի կենդանաբանական այգու արջերը` Մաշան և Միշան  մարտի 23-ին տեղափոխվելու են Ռումինիա` Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ Բրիժիտ Բարդո հիմնադրամի և ՀՀ բնապահպանության նախարարության աջակցությամբ:

Ռումինիայում գտնվող «Լիբեարտի» արջերի մասնագիտացված ապաստարանը միջազգային չափանիշներին համապատասխանող, մի քանի հեկտար տարածությամբ փակ գոտի է՝ նախատեսված առողջական ու հոգեբանական խնդիրներ ունեցող արջերի կացության համար։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ